ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Քաղաքական հավկուրություն՝ ծափահարությունների ներքո

Քաղաքական հավկուրություն՝ ծափահարությունների ներքո
19.10.2023 | 07:21

«Հայաստանին» չեն ծափահարում, որովհետև այն ժողովրդավար է, Հայաստանին չեն ծափահարում, որովհետև այն տոլերանտ է: Հայաստանին ծափահարում են, որովհետև նա շարունակում է միջազգային հարաբերություններում և ժամանակակից վայրի աշխարհաքաղաքականության մեջ, որտեղ այլևս չկան զսպման և հավասարակաշռման մեխանիզմներ, իբր «հավատալ ժողովրդավարությանը» և այդ «հավատը» վաճառել նրանց, ովքեր բացարձակ այն «գնելու» և գնահատելու կարիք չունեն: Ժողովրդավարության ուժին հավատալու և ժողովրդավար լինելու հանգամանքը, մեղմ ասած, որպես կռվան եվրոպական հարթակներում ներկայացնելը քաղաքական նաիվություն չէ, այլ քաղաքական հավկուրություն, և ծափահարությունները հենց այդ հավկուրությանն էին ուղղված:

Շուրջ 22 տարի է «ժողովրդավարություն» հասկացությունը մասնագիտական հետաքրրություններիս ոլորտում է:

Շուրջ 20 տարի է գիտական մակարդակով հետազոտում եմ ժողովրդավարության և ժողովրդավարացման հիմնախնդիրները տաբեր քաղաքական ռեժիմների և համակարգերի պայմաններում:

Շուրջ 18 տարի է քաղաքագիտական տարբեր առարկաների, հոդվածների, ձեռնարկների մշակման և դասավանդման ընթացքում «ժողովրդավարություն» հասկացությունը եղել է հենասյունայինն ու կենտրոնականը:

Շուրջ 12 տարի է, ինչ տեղական և միջազգային գործընկերներիս հետ միասին հիմնադրել և իրականացնում եմ «Մարդու իրավունքների և ժողովրդավարացման» և «Եվրոպագիտության» ակադեմիական մագիստրոսական ծրագրերը:

Շուրջ 10 տարի է զբաղվում եմ ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման խարհրդատվությամբ:

Շուրջ 4 տարի է դիտարկում եմ, թե

ինչպես է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅԱՆ անվան տակ ժողովրդահաճություն վաճառվում:

ԲԱԶՄԱԿԱՐԾՈւԹՅԱՆ անվան տակ բազմամաղձություն վաճառվում:

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈւԹՅԱՆ անվան տակ ավտորիտար վոլյունտարիզմ իրականացվում:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ և ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ փոխարեն բարձր և անհաղթահարելի պառակտող ջրբաժաններ և բարիկադներ կառուցվում:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈւԹՅԱՆ անվան տակ սեփական քաղաքական կամքի և քաղաքական անվտանգության ապահովում իրականացվում:

Ինչպես է ԼԵԳԻՏԻՄՈւԹՅԱՆ հայթայթման և դրա պահպանման համար միակ գործիքը դարձել ոչ թե կառավարչական և քաղաքական էֆեկտիվությունը, այլ այլասերված պոպուլիզմը:

Ինչպես է ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈւԹՅԱՆ սկզբունքը վերածվել ծայրահեղ թշնամացման և պառակտման գործիքի՝ ի շահ սեփական ընտրազանգվածի պահպանման:

Ինչպես է ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ինտիտուտը փոխարինվել մաղձի պրոպագանդայի և անսկզբունք մանիպուլացման բութ գործիքի:

Հատուկ մեծատառով նշածս բոլոր երևույթները «ժողովրդավարության» պարտադիր, այլ ոչ թե բավարար հենասյունային սկզբունքներից մի քանիսն են միայն: Եվ այս ամենի հպարտ դեֆորմացիան հրամցվում է բոլորիս կապույտ եզրագծով սկուտեղի վրա, որպես «Հայկական ժողովրդավարություն» կամ «Ժողովրդավարության բաստիոն»:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ